ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Վիրուսային հեպատիտի բուժման նոր սխեմաներ
Մարտի 21-23-ին Մոսկվայում կայացավ «Հեպատոլոգիան այսօր» XVI գիտաժողովը, որին ներկա էին Ռուսաստանի ավելի քան հազար մասնագետներ, ինչպես նաև մասնագետներ Բելառուսից, Ղազախստանից, Ադրբեջանից, Ուզբեկստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և այլն: Գիտաժողովին քննարկվեց հեպատիտ В-ի և С-ի բուժման լավ հայտնի փորձը և նոր դեղամիջոցների օգտագործման հեռանկարները, որոնք հայտնի են STAT-C գործակալներ անունով:
Այս պլանում մեծ հետաքրքրություն առաջացրեց Ռոշ ընկերության սիմպոզիումը՝ «Վիրուսային qրոնիկ հեպատիտ՝ XXI դարի նոր դեկադա», որը նվիրված էր В և С քրոնիկական հեպատիտների թերապիային:
Պրոֆեսոր Կ. Վ. Ժդանովի խոսքերով՝ քրոնիկական հեպատիտ В-ով հիվանդների մոտ HbsAg-ի բացահայտումը կարող է դառնալ պեգիլիրավորված ինտերֆերոնների թերապիայի արդյունավետության վաղ գնահատականի նոր մարկեր: HBV ԴՆԹ-ի աստիճանի մոնիթորինգի հետ համակցությունում HbsAg-ի քանակական բացահայտումն այսօր թերապիայի արդյունավետության կանխատեսման առավել տեղեկատվական մեթոդ է ինչպես HbeAg-բացասական, այնպես էլ HbeAg-դրական քրոնիկական հիվանդների մոտ:
Ներկայումս այս երկու ցուցիչների հիման վրա մշակվել են հաստատուն պատասխանի կանխատեսման ալգորիթմեր, որոնք հնարավորություն են տալիս ալֆա-2а պեգիլիրավորված ինտերֆերոնի կիրառումը հեպատիտ В-ով քրոնիկական հիվանդների մոտ մաքսիմալ արդյունավետությամբ: ալֆա-2а պեգիլիրավորված ինտերֆերոնը հեպատիտ В-ով քրոնիկական հիվանդների մոտ՝ վիրուսային պատասխանի առկայության դեպքում, հանգեցնում է հաստատուն իմունային կառավարման և վիրուսի վերացման, այսինքն՝ կլինիկական առողջացման: Ժդանովը նշում է նաև, որ այդ հիմնավորում է ինտերֆերոնաթերապիայի կիրառումը հեպատիտ В-ով քրոնիկական հիվանդների մոտ առաջին գծում:
Գիտաժողովի ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել քրոնիկական հեպատիտի եռակի թերապիայի վրա, ինչն իր արտացոլումը գտավ Դաղստանի բժշկական ակադեմիայի պրոֆեսոր Ս. Ն. Մամաևայի զեկույցում: Մասնավորապես, նշված էր, որ հատուկ հետաքրքրություն են ներկայացնում HCV առաջին հեպատիտով հիվանդների եռակի թերապիան: Եռակի թերապիան իր արդյունավետությամբ գերազանցում է պեգիլիրավորված և ռիբավիրինավորված բուժման երկակի կուրսը:
Գիտաժողովի ժամանակ ներկայացվեցին օտարերկրյա հետազոտողների հիմնավոր տվյալները հեպատիտ С-ի պրոտեազի և պոլիմերազի ինհիբիտորներով թերապիայի արդյունավետության վերաբերյալ, մասնավորապես առաջին սերնդի պրոտեազի ինհիբիտոր Տելապրեվիրի և երկրորդ սերնդի պրոտեազի ինհիբիտոր Դանոպրեվիրի վերաբերյալ:
ԱՄՆ-ում և Եվրոպայում ամփոփվել են այս երկու հսկայական հետազոտությունների (PROVE-1 և PROVE-2) արդյունավետությունը: Հետազոտության արդյունքները ցույց տվեցին եռակի թերապիայի զգալի առավելությունը ստնադարտ ձևի նկատմամբ: Բացի այդ, տելեպրևիրի օգտագործումը հնարավոր է թույլ տա հեպատիտով հիվանդի բուժման ընթացքի կրճատում 48-ից մինչև 24 շաբաթ:
Այսպիսով. հինգ-տաս տարվա ընթացքում հնարավոր է քրոնիկական հեպատիտ С-ի բուժման զգալի առաջընթացի հասնել՝ կապված կլինիկական պրակտիկայում նոր միջոցների օգտագործման հետ, որոնք անմիջապես ճնշում են գործադրում վիրուսի վրա: Առաջիկայում այդ միջոցները կօգտագործվեն պեգիլիրավորված ինտերֆերոնի և ռաբիվիրինի հետ միասին: Սրա հետ մեկտեղ, շատ կլինիկական հետազոտություններում այս միջոցներն օգտագործվում են ալֆա-2а-ի հետ միասին:
Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Medical Express-ը, սրտային անբավարարության բուժման նոր մեթոդները կարող են վերականգնել սրտի կառուցվածքային փոփոխությունները` թույլ տալով սրտին ժամանակի ընթացքում ռեգեներացիայի ենթարկվել...
Ավստրալիայի և Ռուսաստանի գիտնականները միկրոհիդրոդինամիկայի տեխնոլոգիայի հիման վրա սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է անջատել քաղցկեղային բջիջնրը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մեզի մեջ...
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
Աշխարհում տասնյակ միլիոն մարդ տառապում է քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդություններով (Պարկինսոնի, Ալցհայմերի հիվանդություններ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ): Սպիտակուցային ագրեգատների առաջացումը...
ԱՄՆ-ում Ջոնս Հոպկինս Համալսարանի գիտնականները ստացել են մի պրեպարատ, որը պաշարում է քաղցկեղի աճի համար անհրաժեշտ գլուտամինի նյութափոխանակությունը...
Ողնուղեղի ստիմուլիացիան ցավի բուժման նորագույն մեթոդ է, որը ցուցված է բոլոր այն հիվանդներին, ովքեր ունեն դեղորայքային բուժմանը չենթարկվող ցավեր, որոնք պայմանավորված են միգրենով, եռորյակ նյարդի նևրալգիայով, հետայրվածքային...
Տեխնիոնի գիտնականներն (Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ) ուսումնասիրություն են կատարել ստորին վերջույթների կաթվածով առնետների վրա: Կրծողներին իրականացվել է ցողունային բջիջներով բուժման կուրս...
Չինացի գիտնականները պլանավորում են պարզել, արդյո՞ք հնարավոր է սաղմնային ցողունային բջիջների օգնությամբ բուժել Պարկինսոնի հիվանդությունը և կուրությունը: Հիշեցնենք, որ պլյուրիպոտենտ բջիջները կարող են առաջացնել...
Սիրելի հայրենակիցներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն